Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Համազգայինի հյուրախաղերը

Համազգայինի հյուրախաղերը
26.01.2015 | 13:52

Համազգային պետական թատրոնը փետրվարին հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում։ Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։ Այս տարվա հյուրախաղերում առանձին տեղ է գրավում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Շխոնց Միհրան» ներկայացումը: Մկրտիչ Խերանյանի պիեսի հիման վրա բեմադրված այս ներկայացումը լի է թախծի, կարոտի, միևնույն ժամանակ, հույսի ելևէջներով։ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշում է, որ սա իրենց թատրոնի պատմության մեջ ամենաերկար հյուրախաղն է՝ մոտ մեկ ամիս տևողությամբ:
Նշենք, որ անցյալ տարի համազգայինը թատերասերների դատին է ներկայացրել չորս պրեմիերա. Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», Դանիիլ Խարմսի «Լյու Բոֆ» նախադեպը չունեցող, էքսպերիմենտալ ներկայացումները, Ռեյ Կունիի «Զվարճալի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք փոթ»-ը և Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդարը» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Արմեն Մեհրաբյան):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ